Ներքին 4 ամիս առաջ - 15:26 25-05-2026

Խաղաղություն չի կարող լինել առանց Ռուբեն Վարդանյանի ու մնացած գերիների բացառապես քաղաքական հարցի վերջնական լուծման. Ռուբեն Հայրապետյան

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը գրել է.

«Ակնհայտ է, որ որևէ 2 պետությունների միջև նույնիսկ տեսականորեն չի կարող լինել խաղաղություն, եթե պետություններից մեկի մի քանի միլիոն քաղաքացիներ մյուս պետության քրեական օրենսգրքով հանցագործներ են:

Ակնհայտ է, որ միլիոնից ավելի հայաստանցիներ, այդ թվում՝ ես, նույնիսկ ցանկության դեպքում չենք կարող այցելել «խաղաղ» Ադրբեջան, որովհետև ձերբակալվելու ենք և դատապարտվենք:

Որովհետև մենք ևս այցելել ենք Արցախ և մենք ևս ֆինանսապես աջակցել ենք Արցախին, ինչն Ադրբեջանը, իր իսկ քրեական օրենսգրքով, դեռևս մեկնաբանում է որպես «սահմանի անօրինական հատում» և «ահաբեկչության ֆինանսավորում», իսկ չճանաչված հանրապետության բանակը՝ որպես «ահաբեկչական խմբավորում»:

Հետևաբար, ակնհայտ է, որ խաղաղություն չի կարող լինել նույնիսկ ըստ այդ բառի սահմանման՝ առանց Ռուբեն Վարդանյանի ու մնացած գերիների բացառապես քաղաքական հարցի վերջնական լուծման և խաղաղության փակուղու վերացման:

Շնորհավոր ծնունդդ, Ռուբեն ջան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով