Ներքին Միտք 4 ամիս առաջ - 09:26 25-05-2026

Եթե չենք ուզում, որ մեր փոխարեն Ալիևը որոշի, պետք է հունիսի 7-ին գնալ քվեարկության. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության

Եթե չենք ուզում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ու ասպատակությունները շարունակվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհները վտանգվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ հատուկ ջոկատային ադրբեջանցիները գան ու մեր երկրում բախումներ հրահրեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկությա:

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Արցախ բառն ասելուց, Արցախում տեղի ունեցածից խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Հայոց Ցեղասպանության մասին խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Բաքվում որոշեն, թե մենք որ սարին պետք է նայենք, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր երկրում ազգային արժանապատվություն ու հիշողություն ունենալը դառնա ազատությունից զրկվելու կամ երկրից հեռանալու հարց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեզ ութ տարի խաբող, գցողները, որոնք վերջում ընդամենը դարձան Ալիևի թեկնածուները, շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել՝ ընդդեմ Հայաատանի, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Այս ամենը բնավ չափազանցություն չի։ Սրա մասին պարզ ու ակնհայտ խոսում են արդեն հենց Ալիևի մարդիկ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները, իսկ դա կանխելու ուղին մեկն է՝ հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի