Արտաքին 4 ամիս առաջ - 23:10 25-05-2026

Թուրքիա-Աֆրիկա առևտրի ծավալը հասել է 40 մլրդ դոլարի

Թուրքիայի ու աֆրիկյան երկրների հարաբերությունները տարեցտարի զարգանում են։ Գործընկերային քաղաքականության շնորհիվ առաջընթաց է գրանցվել առևտրի, պաշտպանության, մշակույթի ու բազամթիվ այլ ոլորտներում։

2002-ին Թուրքիայի ու Աֆրիկայի առևտրի ծավալը կազմել էր 4.3 մլրդ դոլար, իսկ 2025-ի վերջին հասել է 40 մլրդ դոլարի։

Թուրքիան և աֆրիկյան երկրներն ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում։ Աֆրիկա մայրցամաքում Թուրքիայի կատարած ներդրումները 2024-ին հասել են 10 մլրդ դոլարի։ Թուրք գործարարները կնքել են պայմանագրեր, որոնցով նախատեսվում է Աֆրիկա մայրցամաքում իրականացնել 2031 մեգանախագիծ։ Դրանց ընդհանուր արժեքը կկազմի 97 մլրդ դոլար։

Թուրքիան նաև մեծացրել է դիվանագիտական ակտիվությունն Աֆրիկայում։ Մասնավորապես 2002-ին թուրքական 12 դեսպանատուն կար Աֆրիկայում։ Այսօր այդ թիվը հասել է 44-ի։

Նման ակտիվություն է նկատվում նաև աֆրիկյան երկրների կողմից, որոնք ևս ավելացնում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուքրիայում։ Վերջերս Մոզամբիկը և Բոտսվանան որոշում են կայացրել դեսպանատներ բացել Թուրքիայում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով