Ներքին 4 ամիս առաջ - 17:42 24-05-2026

Հաստատ տեղափոխվելու ենք Երևանից. Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, ուշագրավ հայտարարություն է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոուբիզնեսի երիտասարդ զույգերից մեկը՝ դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը՝ Էվելինա Ստեփանյանը, որոշել են կտրվել մայրաքաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանի ամենատեսարժան ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում։

Էվելինան ինստագրամյան իր էջում կիսվել է հանգստի ընթացքում արված անդորրով ու ջերմությամբ լի կադրերով՝ ներկայացնելով իրենց դիլիջանյան առօրյան։

Էվելինայի հրապարակած լուսանկարում, որի ֆոնին երևում է նաև սենյակում հանգստացող Լևոնը, նա անկեղծացել է, որ ճանապարհորդության ընտրությունը լիովին արդարացված էր. «Էնքան հոգնած էր Լևը, միանգամից քնեց։ Հ.Գ Դիլիջան գալու որոշումը իդեալական էր Ինձ թողնեն էստեղ էլ կմնամ։ Ճանապարհին մտածում էի, որ ինչ-որ պահի հաստատ տեղափոխվելու ենք Երևանից...»։

Էվելինան նաև հումորային հրապարակում է արել երեկոյան զբոսանքից՝ նշելով. «Ասում ա էս ուրիշ ա, թե չէ գնում ենք Եվրոպաները քայլում ու քայլում, էդ ինչ հանգիստ»։

Բացի բնության գրկում զբոսանքներից, դերասանի կինը ցույց է տվել նաև իրենց հանգստի մյուս դրվագները: Էվելինան նշել է, որ կցանկանար նման ներդաշնակություն տեսնել նաև ամենօրյա եռուզեռում. «Երանի մեր խելագար առօրյայում էլ ամեն ինչ էսքան համակարգված լիներ, ինչպես հանգստի ընթացքում»:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան