Խորագիր 3 ամիս առաջ - 21:00 23-05-2026

Խորագիր. Թեժ քարոզարշավ, աջուձախ վիրավորանքներ ու լափոցի, ձերբակալություններ, անմխիթար զենք

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Վաղինակ Վարդանովը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ շարունակվող նախընտրական քարոզարշավը, որն օրեցօր ավելի է թեժանում, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքն ու աջուձախ՝ թե՛ իր մրցակիցներին, թե՛ շարքային քաղաքացիներին նրա կողմից ուղղվող վիրավորանքները, արցախցիների նկատմամբ ատելության գեներացումը՝ ընդգծելով դրա անթույլատրելիությունը, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, որոնցից ամենաակնառուն ԲՀԿ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանինն էր, ինչպես նաև նրան ներկայացված պետական դավաճանության մեղադրանքը։

Անդրադարձել ենք նաև բանակի համար ձեռք բերվող սպառազինությունը, որը գտնվում է անմխիթար վիճակում։

Քննարկել ենք նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․ Գևորգ Էմին-Տերյան