Ավելին 4 ամիս առաջ - 11:37 23-05-2026

SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել այն բանից հետո, երբ դրա երկար սպասված փորձնական թռիչքը հետաձգվել էր։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Անձնակազմ չունեցող Starship V3 հրթիռը Տեխասից վեր է սլացել ուրբաթ օրը՝ ժամը 17:30-ից անմիջապես հետո (Գրինվիչի ժամանակով՝ 22:30), մի քանի օր անց այն բանից, երբ SpaceX-ը բացահայտեց ֆոնդային բորսայում ռեկորդային նորամուտի (IPO) իր ծրագրերը։

Տիեզերքում հայտնվելուց հետո Starship-ը բաց է թողել 20 ուսումնական արբանյակներ, որից հետո վերադարձել է մթնոլորտ և արձակումից մոտ մեկ ժամ անց վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսում, որտեղ այն պայթել է՝ ինչպես և նախատեսված էր:

«Շնորհավորում եմ @SpaceX-ի թիմին Starship V3-ի էպիկական առաջին արձակման և վայրէջքի կապակցությամբ։ Դուք գոլ խփեցիք հանուն մարդկության»,- X-ում գրել է Մասկը
Հինգշաբթի օրը կայանալիք առաջին փորձնական արձակումը հետաձգվել էր մեկնարկային աշտարակի անսարքության պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան