Ներքին 5 ամիս առաջ - 18:04 22-05-2026

Երևանում պարեկները հայտնաբերել են «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներ վարող օրինախախտների, այդ թվում՝ դպրոցականների

Այսօր՝ մայիսի 22-ին, վաղ առավոտից պարեկները սկսել են ուժեղացված ծառայությունը ու «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում Երևանում ու մարզերում պարեկները հայտնաբերել են մոտ 160 ավտոմեքենաներ, որոնցից 70-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում, որտեղ էլ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնց մեջ եղել են նաև դպրոցականներ (անչափահասներ)։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մեքենաների մեծ մասը եղել են դպրոցականների սիրելի «Mercedes G» («յաշիկ»), «Tesla», «Mercedes Maybach», «BMW X5», «BMW X6» մակնիշի ավտոմեքենաներ։

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և կարելի է վստահ ասել՝ դրա արդյունքում «Վերջին զանգի» հետ կապված անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև