Ներքին 3 տարի առաջ - 20:45 03-01-2023

Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը հայտնաբերել են 2658, Շիրակի և Լոռու պարեկները՝ 1624 խախտում

Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2658 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 160 մեքենա։

ՀՀ ոստիկանությունից հայտնում ե, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 273-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 58 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1624 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 94 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 111 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 40, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 21, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 3 իրավախախտումներ։ 85 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 292-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկել 13 անձ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան