Ներքին 4 ամիս առաջ - 16:59 22-05-2026

Նուբարաշենում հսկայական փոսերը լցվել են խճաքարերով, ապա ձյութապատվել, բայց գործը ավարտին չեն հասցրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամեն անգամ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին հորդորում է, որ եթե իրենք աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես՝ «Վեոլիա ջուրը» վթարված ջրախողովակների, կոյուղատարերի փոփոխման, իսկ ՀԷՑ-ը՝ էլեկտրալարերի անցկացման համար, ապա աշխատանքները կատարելուց հետո օրերի ընթացքում պետք է նրանց կողմից իրականացվեն նաև ասֆալտապատման աշխատանքներ այն հատվածներում, որտեղ որ իրենք աշխատանքներ են կատարել և հսկողությունն էլ պետք է դրվի վարչական շրջանների ղեկավարների վրա։

Այսօր՝ մայիսի 22-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում՝ ասելով, որ «Վեոլիա ջուրը» ճիշտ է շատ լավ աշխատանքներ է իրականացրել, փոխել է ջրագծերը, որոշ տեղերում էլ կատարել վերանորոգման աշխատանքներ, բայց ում է պետք, որ այդ լավ գործն անավարտ է մնացել։ Քանի շաբաթ է՝ Նուբարաշենում ճանապարհը «Վեոլիա ջրի» չասֆալտապատելու պատճառով վարորդների համար դարձել է իսկական պատուհաս։ Ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ ու թափարգելներ են կոտրվում, անիվներ են պայթում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում