Ներքին 4 ամիս առաջ - 13:49 22-05-2026

ՌԴ-ն կարող է արգելել ՀՀ-ից նաև միրգ-բանջարեղենի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» արձանագրում է Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, «Վեստի»-ի եթերում հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների մասով, այլև բանջարեղենի և մրգերի հետ կապված», - ասել է Դանկվերտը։

Նա նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։ «Այս տեսչության արդյունքներով որոշում կընդունենք», - ավելացրել է ծառայության ղեկավարը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ սահմանվում են ժամանակավոր սահմանափակումներ։

Գերատեսչությունում նշել էին, որ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երաշխիքներ էր ներկայացրել, շարունակվում է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը։

Դանկվերտն ավելացրել է, որ գերատեսչությունը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ այս հարցերը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան