Ներքին 4 ամիս առաջ - 14:28 20-05-2026

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքը. Բագրատ Սրբազանը՝ Արփինե Սողոյանին

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Փաշինյանի հեը բանավիճած Արփինե Սողոյանին.

«Սիրելի՛ տիկին Արփինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:

Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:
Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:

Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:

Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:
Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:

Սիրով և աղոթքով`

Բագրատ արք. Գալստանյան»,- գրել է Սրբազանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»