Իսկ կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը 102 կգ արդյունքով փոքր բրոնզ շահեց պոկում վարժությունում։
Նավթի գինը միջազգային շուկայում հասել էր վերջին հինգ ամիսների ամենաբարձր գնին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Այսօր առավոտյան Երևանի հանրային տրոսնպորտներից մեկում միջադեպ է տեղի ունեցել վարորդի և ուղևորների միջև։
Արցախի Հանրապետությունը որպես անկախ սուբյեկտ ճանաչելու համար պետք է լինի Արցախի իշխանությունների դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ։
Լևոն Արոնյանի այս անկեղծ խոսքերը մեծ արձագանք են գտել համացանցում՝ հուզելով ու միաժամանակ մոտիվացնելով բազմաթիվ մարդկանց։