Ներքին 4 ամիս առաջ - 12:14 19-05-2026

Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեզարդ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի անչափահաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի քրեական ոստիկանները ու Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները ստացված տվյալները իրացնելիս, ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գենրիխ Ս․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի և վերջիններիս ընկերների միջև, որի ընթացքում Գենրիխ Ս․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս և Գենրիխ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի