Ներքին 4 ամիս առաջ - 23:41 18-05-2026

ՔՊ-ականները ստալինիստ են՝ ատում են այլախոհությունը. յուրաքանչյուր անհամաձայն մարդ հայտարարվում է ԿԳԲ-ի գործակալ կամ Ռուսաստանի շպիոն

«ՔՊ-ականները ստալինիստ են՝ ատում են այլախոհությունը։ Ինչպես ստալինիստներն էին մարդկանց գնդակահարում այլախոհության համար՝ պիտակավորելով որպես բրիտանական շպիոն կամ տրոցկիստ, այսօր էլ յուրաքանչյուր անհամաձայն մարդ հայտարարվում է ԿԳԲ-ի գործակալ կամ Ռուսաստանի շպիոն»։

Կարպիս Փաշոյան

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Բռնադատվածների հուշահամալիրից, որը տարիներ շարունակ մնացել է անտեսված և փակ, մինչդեռ այն հայկական պատմության խորհրդանշական վայրերից է, որտեղ պետք է հարգվի բռնաճնշումների զոհերի հիշատակը։

Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծին՝ նշելով, որ նա փորձում է կրկնել 2021 թվականի քաղաքական տեխնոլոգիաները։

«2021-ի տինտիրիտները Փաշինյանը նորից սկսել է, որովհետև տեղը նեղն է ընկել։ Նրան օդի պես պետք է կրկին բևեռացնել դաշտը։ Սա նախընտրական թատրոն է, և այս բևեռացումը միայն իրենց է ձեռնտու»,- նշեց Մարուքյանը։

Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում