Ներքին 4 ամիս առաջ - 22:15 18-05-2026

Երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլն այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտեք խի՞ են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում՝ թիկունքից կրակած»:

Ֆեյսբուքի իր էջում գրել Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու դիմել լրագրողներին․

«Խնդրում եմ հարցրեք դրան ու ՀՀ գլխավոր դատախազին (գրավոր հարցումով), թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Նման քանի՞ ապացուցված ու քանի՞ բացահայտված դեպք կա:

Թող հատիկ առ հատիկ նշեն, որովհետև սրանից էլ նախընտրական ստոր մանիպուլյացիայի հոտ է գալիս, ինչ նշանակում է զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում ու արցախցիների հանդեպ ատելության սերմանում»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի