Արտաքին 4 ամիս առաջ - 22:21 18-05-2026

12 տարի անց վերսկսում է Գերմանիա-Թուրքիա ռազմավարական երկխոսության նիստը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Գերմանիա։ Նա կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ և կմասնակցի «Գերմանիա-Թուրքիա ռազմավարական երկխոսության 3-րդ նիստին։ Նշենք, որ նիստը տեղի է ունենալու 12 տարվա դադարից հետո։

Թուրքիան և Գերմանիան 2013-ին ստեղծել են ռազմավարական երկխոսության մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ինստիտուցիոնալացնելու և Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացին աջակցելու համար: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում 2014-ին, որից հետո այն կասեցվել է Անկարայի և Բեռլինի միջև քաղաքական լարվածության պատճառով։

2016-ի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դիվանագիտական ​​զարգացումները, Սիրիայում Թուրքիայի գործողությունները և Արևելյան Միջերկրականում լարվածության աճը երկու երկրների միջև հարաբերությունները խաթարող գործոններից են եղել: Վերջին շրջանում կարծես թե կողմերի միջև վերականգնվել է երկխոսությունը։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանը Բեռլինում հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստի հետ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ