Արտաքին 5 ամիս առաջ - 15:50 17-05-2026

ԱՄՆ-ն օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի

ԱՄՆ իշխանությունները Նացիստական Գերմանիայում քարոզչության հարցերը համակարգող Յոզեֆ Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին։

Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հենց ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների կողմից պատերազմի անխոհեմ բորբոքումն է կործանել խոստումնալից դիվանագիտական գործընթացները և Իրանի դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի միջոցով դիտավորյալ վտանգ ստեղծել անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ երթուղիներում, միայն թե հետո Իրանին մեղադրի ապակայունացման մեջ, որպեսզի կյանքի կոչի Գեբելսի տխրահռչակ ասացվածքը. «Մեղադրի՛ր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում»»,- գրել է նա:

Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները նման են հռոմեական զորավար Գնեոս Հուլիոս Ագրիկոլայի (մ.թ. 40 - 93 թթ.) արշավանքներին Բրիտանական կղզիներ, որոնք իրենցից հետո միայն անապատ թողեցին։

«Սա նրանց սովորական, ցինիկ գործողությունների ծրագիրն է. հրահրել ճգնաժամ և պատերազմ, իսկ հետո շարունակել էսկալացիան՝ «կայունության վերականգնման» կամ «խաղաղության պաշտպանության» վեհ կարգախոսի ներքո»,- գրել է նա։

Բաղային նաև մեջբերել է Փուբլիոս Կոռնելիոս Տացիտոսի «Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը» երկի հատվածից մի մեջբերում, որում նկարագրվում է զորավարի դաժան արշավանքը Բրիտանական կղզիներում։

Ըստ երկի՝ կալեդոնյան ցեղերի համադաշնության առաջնորդ Կալգակը, պարտություն կրելով Ագրիկոլայի զորքերից, ասել է, որ հռոմեացիները անապատ են ստեղծում և դա անվանում խաղաղություն՝ նկատի ունենալով այն ավերածությունները, որոնք կայսրության զինվորները թողել էին արշավանքից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով