Ներքին 5 ամիս առաջ - 14:15 17-05-2026

Ալեքսանդր Բաբասյանը փակել է մեկնաբանությունների դաշտը՝ Փաշինյանին ուղղված «խոնարհման» խոսքերից և հեյթից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Համացանցում մեծ արագությամբ տեսանյութ է տարածվել, որտեղ դերասան Ալեքսանդր Բաբասյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնել նրան։

Տարածված կադրերում դերասանը դիմում է վարչապետին՝ չթաքցնելով իր ջերմ վերաբերմունքը. «Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգիտեմ՝ ասել են, երևի ասած կլինեն շատ, մենք էլ ենք Ձեզ շատ սիրում, մենք էլ ենք Ձեզնով հպարտանում ու, անկեղծ եմ ասում, մենք էլ ենք խոնարհվում Ձեր առաջ, որովհետև հնարավորություն եք տվել, որ մարդիկ լիարժեք շնչեն»։

Այս հոլովակի հրապարակումից անմիջապես հետո սոցիալական հարթակներում իսկական փոթորիկ է սկսվել։

Ալեքսանդր Բաբասյանի էջերը հեղեղվել են օգտատերերի սուր քննադատություններով և բացասական արձագանքներով։ Բուռն հեյթի (ատելության) մեծ ալիքի հետևանքով դերասանը ստիպված է եղել փակել իր սոցիալական էջերի մեկնաբանությունների դաշտը՝ հետագա քննարկումներին վերջ տալու համար։



Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով