Ներքին 5 ամիս առաջ - 11:20 17-05-2026

Արմենչիկի կատարումն ու շնորհավորանքը որդու ավարտական խնջույքին. կինը ցույց է տվել, թե ինչպես են տոնել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Արմենչիկի ընտանիքում մեծ ու սպասված տոն է։ Նրա ավագ որդին՝ Միքայելը ԱՄՆ-ում ավարտել է միջնակարգ դպրոցը և թևակոխել կյանքի նոր, ավելի պատասխանատու փուլ։ Այդ առիթով կազմակերպված շքեղ խնջույքի ամենատպավորիչ պահերն արդեն համացանցում են։

Արմենչիկի կինը՝ Լուսինեն, սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է հոլովակներով, որից մեկում երևում է, թե ինչպես է հպարտ մայրիկը սիրելի որդու հետ պարում հենց Արմենչիկի կատարման ներքո։

Խնջույքի ընթացքում երգիչն անձամբ է բեմ բարձրացել՝ իր երգերով ապահովելով երեկոյի բարձր տրամադրությունը։ Մինչ ելույթը սկսելը, Արմենչիկը բարձրախոսով դիմել է ներկաներին և ուղերձ հղել բոլոր շրջանավարտներին:

«Շնորհավորում եմ բոլորիդ ավարտելու կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ դուք ոչ միայն այսօր, այլև ողջ կյանքում միշտ միայն ու միայն ուրախացնեք ձեր ծնողներին»,- նշել է սիրված արտիստը։

Հրապարակված կադրերը մեծ արձագանք են գտել համացանցում։ Օգտատերերը շտապել են շնորհավորել ծնողներին՝ նկատելով, թե որքան է մեծացել Միքայելը, և ինչպիսի ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք ունի երգիչը։

Հիշեցնենք, որ Արմենչիկն արդեն երկար տարիներ է, ինչ ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում, սակայն մշտական կապի մեջ է հայրենիքի և հայաստանյան իր լսարանի հետ։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով