Սպորտ 5 ամիս առաջ - 23:58 15-05-2026

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ, վճարել պարտադիր անդամավճարներ և այլն: Նշված ծախսերի համար Հայաստանի կարատեի ֆեդերացիային այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 270 մլն դրամ՝ համաձայն ներկայացված նախահաշվի և համապատասխան հիմնավորող փաստաթղթերի:

Առաջնության ընթացքում նախնական ակնկալվում է շուրջ 2000 մարզիկի, ավելի քան 5 տասնյակ մրցավարի, ինչպես նաև նրանց ուղեկցող և սպասարկող անձնակազմի մասնակցություն:

Նախնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը շուրջ 3000 անձի մասնակցություն է նախատեսվում:

Առաջնության անցկացումը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, մարզական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային մարզական հարթակներում հանրահռչակմանy՝ միաժամանակ խթանելով տուրիզմի զարգացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան