Ներքին 5 ամիս առաջ - 23:17 15-05-2026

Ով է նայելու իմ սերիալները. Ռոզա Դավթյանի հուզիչ գրառումը՝ պապիկի կորստից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով օրեր առաջ հայտնել էր իր ընտանիքում տեղի ունեցած ծանր կորստի՝ պապիկի մահվան մասին, հանդես է եկել նոր, հուզիչ հրապարակմամբ։ Դերասանուհին կիսվել է իր ցավով ու պատմել, թե որքան մեծ դեր է ունեցել պապիկը իր կյանքում և ստեղծագործական ճանապարհին։

Ռոզան հրապարակել է պապիկի լուսանկարը՝ կից գրելով երախտիքի և կարոտի խոսքեր, որոնք անտարբեր չեն թողել նրա հետևորդներին. «Ինչքա՜ն բան եմ քեզնից սովորել, ինչքան տաղանդավոր ու լավն էի քո աչքերում, ինչքան մեծ ազդեցություն ես ունեցել իմ կյանքում... ով ա նայելու իմ սերիալները, իմ սիթքոմները, իմ յութուբի վիդեոները... Պապիս»։

Դերասանուհու գրառումից պարզ է դառնում, որ պապիկը եղել է նրա աշխատանքի ամենամեծ քաջալերողն ու հավատարիմ հանդիսատեսը։

Ռոզայի անկեղծ խոստովանությունը, թե այսուհետ իր կողքին չի լինելու այն մարդը, ով առանձնակի ջերմությամբ էր հետևում իր յուրաքանչյուր հաջողությանը, հուզել է հազարավոր մարդկանց։

Հետևորդները մեկնաբանություններում իրենց զորակցությունն են հայտնել դերասանուհուն և նրա ընտանիքին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն այս ծանր պահին։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»