Ներքին 5 ամիս առաջ - 16:13 15-05-2026

Դե լա՛վ, տիկին, հասկացա՛նք, բա ինչի՞ չեք ընդդիմության հավաքներին գնում, նույնն ասում. Փաշինյանի նյարդային արձագանքը՝ որդեկորույս մորը

«15 երեխուն վառեցիք ձեր կեղտերը ծածկելու համար, ինձ ոչ մի բան պետք չի, ես իմ երեխուն եմ ուզում: 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր էդ օրը, դուք իմ երեխու մահվան պատճառը դարձաք»:

Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ ասաց որդեկորույս մայրը՝ դիմելով Փաշինյանին, ով խոստացավ մինչև վերջ լսել ու արձագանքել կնոջը:

«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել: Ինչի՞ համար եք սարքել, որ թուրքերը գան լցվե՞ն, որ մեր երեխեքը թուրքի բաժին դառնա՞ն: Ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքի հետ ամուսնանա»,- նշեց կինը:

«Դե լավ, տիկի՛ն, հասկացանք: Ազատի կացարանի հրդեհի գործով կորպուսի հրամանատարն ու տասնյակ այլ պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից ու հիմա նրանք դատվում են: Ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ ա, ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին ասում նույնը; Բա գնացե՛ք: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չկան, էլ չասե՛ք», - հունից դուրս եկած պատասխանեց Փաշինյանը որդեկորույս մորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»