Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 14-05-2026

Նիկոլը հոգեկան հիվանդ ա, դրա համար էլ հունից դուրս ա գալիս՝ Արցախի հանձնման մասին լսելիս․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է քարոզարշավը։ Օրերս ՔՊ-ն իր քարոզարշավն էր իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։

Քաղաքացիներից մեկն այսօր նրան մոտեցավ ու ասաց․ «Դուք հանձնել եք Արցախը, հինգ հազար տղաների մահվան առաջին պատասխանատուն եք»։ Փաշինյանը սկսեց հունից դուրս գալ․ «Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ ծեծելով սպանում էին»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հունից դուրս գալիս, երբ նրա մոտ խոսում են Արցախը հանձնելու մասին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անդաստիարակ է, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Որովհետև հոգեկան հիվանդ ա, ուրիշ ոչինչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե Նիկոլ Փաշինյանի համար ցավ էր Արցախը հանձնելը։ «Ինձ թվում ա՝ դա բնական վիճակ ա։ Դա բոլորիս համար ա մեծ ցավ, ինձ թվում ա՝ իրա համար էլ ա մեծ ցավ։ Էնպես չի, որ ինքը իր հոժար կամքով էդ ամեն ինչն արել ա։ Իրադրությունն այնպես ա դասավորվել, որ ինքը հանձնել ա Արցախը, իրա կողմից ա հանձնվել, բայց նախապես էլ, մինչև իրան, արդեն հանձված էր Արցախը, քանի որ չունեինք զենք-զինամթերք։ Հետևաբար, Արցախը հանձված էր»,- նշեց նա։

«Էդպես էլ եղել է, անդաստիարակ է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»