Ներքին 5 ամիս առաջ - 17:15 14-05-2026

Շուրջ 100 հազար դոլարանոց մեքենա․ Արամ Մելիքյանը 40-ամյակի առթիվ շքեղ նվեր է արել իրեն

Հայտնի շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանը նշել է իր ծննդյան 40-ամյակը: Հոբելյանական տարեդարձը հաղորդավարի համար նշանավորվել է ոչ միայն հարազատների ջերմ մաղթանքներով, այլև տպավորիչ ու թանկարժեք նվերով, որն արտիստն արել է հենց ինքն իրեն:

Հանրության շրջանում ընդունված է այն կարծիքը, որ 40-ամյակը չի կարելի հանդիսավոր նշել, ինչին անդրադարձել է նաև Արամը: Նա իր հետևորդներին պատմել է, որ չնայած տարածված խոսակցություններին, ինքը որոշել է այս կարևոր հանգրվանն առանձնահատուկ դարձնել իր տարբերակով. «Ճիշտ է՝ ասում են 40-ամյակը չի նշվում, բայց ես փորձեցի իմ ձևով նշել այն»,- նշել է հաղորդավարը՝ ներկայացնելով իր նոր ձեռքբերումը:

Արամ Մելիքյանը հոլովակում երևում է նրա նոր՝ վերջին մոդելի Toyota Land Cruiser 300 ամենագնացը:

Այս մոդելի շուկայական գինը Հայաստանում և տարածաշրջանում տատանվում է 80,000-ից մինչև 120,000 դոլարի սահմաններում՝ կախված շարժիչի հզորությունից և սրահի հագեցվածությունից:

Հետևորդները մեծ ոգևորությամբ են ընդունել հաղորդավարի նորությունը՝ շնորհավորելով նրան թե՛ հոբելյանի, թե՛ նոր ավտոմեքենայի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան