Ներքին 5 ամիս առաջ - 12:08 14-05-2026

ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Վարչական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հասցեում գտնվող՝ 422.5 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 370 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հրաձգարան հասցեի նկատմամբ 2002 թվականի մայիսի 2-ի՝ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով