Սպորտ 5 ամիս առաջ - 21:12 13-05-2026

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Երևանի փուլը

Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու և տարբեր մարզաձևերի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով ամեն տարի ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվում են մարզական մրցաշարեր՝ ներառած խճուղավազքը։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանում մայիսի 12-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» 2026 թվականի դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի երևանյան փուլը։

Մրցաշարի առաջին փուլի հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը և Շենգավիթ վարչական շրջանի հ. 31 հիմնական դպրոցը։

Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 29-30-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճի հարակից հատվածում, որին կմասնակցի նաև Երևանի փուլում հաղթած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի թիմը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով