Ներքին 5 ամիս առաջ - 09:42 13-05-2026

Զորականում մարդկանց միակ հարցն ուղղված էր ապագային․ ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում․ Նարեկ Կարապետյան

Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային. «Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար»։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել։ Զարմանալի էր ու տպավորիչ. ոչ մի խոսք անձնական խնդիրների մասին, միայն ու միայն երկրի ամրացման տեսլականը։

Ոգու գաղտնիքը

Շուտով ամեն ինչ պարզ դարձավ, երբ հասկացանք, թե ովքեր են մեր զրուցակիցները։ Զորականում վերաբնակվել են լեգենդար Չարդախլու գյուղի բնակիչները։ Մարշալների ու հերոսների ծննդավայրի ոգին այսօր ապրում է այստեղ։

Կապուտաչյա , ուժեղ մարդկանց գյուղ է)

Տնտեսական պատկերը

Զորականը հայտնի է իր բացառիկ համով դեղձով

• Հողատարածքներ. Գյուղն ունի շուրջ 700 հեկտար հողատարածք, սակայն մշակվում է ընդամենը 100 հեկտարը։

• Իրացում. Չնայած որակյալ բերքին՝ գյուղում չկա կազմակերպված մթերում։ Բնակիչները ստիպված են բերքը վաճառել միայն միջպետական ճանապարհի եզրին»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով