Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:40 12-05-2026

Ո՞նց կարելի ա 8 տարի քերել մարդկանց ու մի ճանապարհ երևանցիների համար չնախատեսել. Աննա Գրիգորյան

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը խոսեց իրենց նախընտրական ծրագրի 5 կետերի մասին, որոնցից առաջինը անվճար կրթությունն է:

Նա նշեց, որ հազարավոր ընտանքիներ այդ ծանր ֆինանսական բեռի տակ են, և իրենց ապագա կառավարությունը իր վրա է վերցնելու ուսանողների անվճար կրթությունը:

Երկրորդ խոստումը վերաբերում է ուսուցիչներին. ըստ Աննա Գրիգորյանի՝ իրենք վերանայելու են ուսուցիչների ստորացուցիչ ատեստավորումը. այն ուսուցիչները, որոնք ունեն 15 տարվա ստաժ, համարվելու են ավտոմատ ատեստավորված և բարձր աշխատավարձով:

Նա խոսեց գույքահարկի, կարմիր գծերի թանկացման մասին՝ հավաստիացնելով, որ այդ բեռը ևս թեթևացնելու են:

Աննա Գրիգորյանը խոսել է նաև մայրաքաղաքի խցանումներից՝ ասելով, թե ինչ պետք է անեին, եթե Քոչարյանի օրոք չկառուցվեր Սարալանջի ճանապարհը. «Ո՞նց կարելի ա 8 տարի քերել մարդկանց ու ու մի ճանապարհ երևանցիների համար չնախատեսել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի