Ներքին 5 ամիս առաջ - 18:39 12-05-2026

Անին իմ կինն է, և մենք ընկերներ ենք. Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը երեխաների հետ Գյումրիում են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անի Ղազարյանն ու Մհեր Մկրտչյանն այս օրերն անցկացնում են հայկական կոլորիտի կենտրոնում՝ Գյումրիում։ Անին իր ինստագրամյան էջում կիսվել է ջերմ լուսանկարներով, որոնցում պատկերված են ամուսինն ու երեխաները։

Զույգը նախընտրել է վայելել հայաստանյան գարունը՝ շրջելով Գյումրու հին ու գեղեցիկ փողոցներով։ Հրապարակված կադրերն արտացոլում են այն ներդաշնակ ու անկաշկանդ մթնոլորտը, որը բնորոշ է նրանց ընտանիքին։

Ուղևորությունից առաջ Մհեր Մկրտչյանը ևս հանդես էր եկել համատեղ լուսանկարով և կիսվել սիրո ու հարաբերությունների մասին իր պարզ, բայց խորիմաստ պատկերացումներով. «Ամուսինները սովորաբար նման լուսանկարների տակ շատ վեհ խոսքեր են գրում սիրո և կյանքի իմաստի մասին... Կարող է ավելի պարզ լինել. Անին իմ կինն է, և մենք ընկերներ ենք»,- գրել էր Մհերը։

Այս անկեղծությունը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում, ովքեր նշում են, որ հենց ընկերությունն է ամուր ընտանիքի հիմքը։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան