Ներքին 5 ամիս առաջ - 14:42 12-05-2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրպարտության գործով հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։

Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։

«Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ պատասխանող Հարություն Մկրտչյանի դատարանը մասնակի բավարարել է։ Ըստ այդմ, Մկրտչյանը պետք է սրբազանին փոխհատուցի 600 000 դրամ՝ 300 000-ական դրամ զրպարտության և վիրավորանքի դրվագներով։ Նմանատիպ հայցերով որ դիմել ենք դատարան մինչ օրս բոլորը մերժվել են՝ դատարանները չէին համարձակվում բավարարել։ Մենք դրանք վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք։ Այս դեպքում կա վերջնական ակտ, և մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում կմտնի օրինական ուժի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հավելենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ը՝ վիրավորանքի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում