Ներքին 5 ամիս առաջ - 22:06 11-05-2026

Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Բագրատ Սրբազան

Հենց այս մասին է Հիսուս հայտարարում, թե Իմ խաղաղությունն եմ տալիս` Հաղթանակած, արդար և ճշմարիտ և ոչ թե աշխարհի` մեղքի խաղաղությունը: Դեռ ավելին, Հիսուս ուղղակի հռչակում է. «Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ` սուր» (Մտթ. 10:34):

Հարցս ներկա «խաղաղարարներին», հատկապես «սաղմոսասաց խաղաղարարներին»` այս հայտարարությամբ Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր:

Իմիջիայլոց, Հիսուս հայտարարում է, որ Ինքն է` «ԵՍ ԵՄ» Լույսը, Կյանքի Հացը, Կյանքը, Ճանապարհը, Ճշմատությունը, Դուռը, Հարությունը և երբեք չի հայտարարում, թե «Ես եմ խաղաղությունը», ի տարբերություն այսօրվա ՀՀ կառավարչի:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Լեռան քարոզի Մատթեոս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» արտահայտությանը նախորդում և հաջորդում են արդարության և նրա համար հալածանքի պատրաստ լինելու հայտարարությունները: Իսկ Ղուկաս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» հայտարարություն ընդհանրապես գոյություն չունի:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
11.05.2026

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում