Ներքին 5 ամիս առաջ - 19:24 11-05-2026

Մերսի, իմ Սեր. ինչպես է Աննա Թովմասյանը նշել ծննդյան տարեդարձը, և ինչ անակնկալ է մատուցել Արամեն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Աննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Տոնական օրը լի է եղել բազմաթիվ շնորհավորանքներով, անակնկալներով ու ջերմ բարեմաղթանքներով, որոնք հեղեղել են երգչուհու սոցիալական էջերը:

Տոնական երեկոյի ավարտին Աննան հուզիչ հրապարակում է արել՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ամուսնուն՝ երգիչ Արամեին, օրը հեքիաթային դարձնելու համար:

Նա հրապարակել է համատեղ ջերմ լուսանկարներ և կից գրել. «Մերսի, իմ Սեր, լավ օրվա համար»:

Աննան նախընտրել է տարեդարձը նշել ընկերական ու մտերիմ միջավայրում: Համացանցում տարածված կադրերից և «story» հրապարակումներից երևում է, որ երեկոն անցել է չափազանց բարձր տրամադրությամբ, պարերով և հաճելի ժամանցով:

Գործընկերներն ու ընկերները կիսվել են բազմաթիվ լուսանկարներով՝ ցույց տալով տոնական շքեղ տորթն ու ծննդյան ուրախ մթնոլորտը:

Արամեն և Աննան շարունակում են մնալ հայկական շոու-բիզնեսի ամենասիրված ու ներդաշնակ զույգերից մեկը, ինչի վառ ապացույցն է նաև այս գեղեցիկ տոնակատարությունը:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով