Ներքին 5 ամիս առաջ - 18:08 11-05-2026

Անի Քոչարի հրապարակումը՝ փոքրիկ Մանեի երկնային ծնունդի առթիվ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Անի Քոչարն իր ինստագրամյան էջի «story» բաժնում հրապարակել է փոքրիկ Մանեի լուսանկարները՝ ուղեկցելով դրանք սիրով ու կարոտով լի տողերով։ Այսօր երեխան պետք է տոներ իր ծննդյան օրը, սակայն ճակատագրի բերումով նա այժմ երկնային հրեշտակ է։

«Մեր հրեշտակ Մանե, դու ապրում ես մեր սրտերում։ Կհանդիպենք հավիտենությունում»,– գրել է Անին։

Այս հրապարակումն անտարբեր չի թողել հետևորդներին։ Հարյուրավոր մարդիկ իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնել Անիին՝ նշելով, որ երեխաների կորուստն ամենածանր ցավն է, որը ժամանակի հետ չի անցնում, այլ միայն վերափոխվում է հավերժական հիշողության։

Անի Քոչարը, ով հայտնի է իր կամային բնավորությամբ և կյանքի դժվարությունները հաղթահարելու ուժով, այսօր ևս մեկ անգամ փաստեց, որ սերը մտերիմների հանդեպ սահմաններ չունի՝ նույնիսկ երկրային կյանքից անդին։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ