Ներքին 5 ամիս առաջ - 14:14 11-05-2026

Շնորհակալ եմ Աստծուն ամեն պահի համար. Քրիստինե Մարգարյանի ֆոտոշարքը մայրիկի հետ

Սիրված բլոգեր Քրիստինե Մարգարյանը, ով այս շրջանում վայելում է իր կյանքի ամենասպասված ու գեղեցիկ փուլը, կրկին հայտնվել է համանցանցի ուշադրության կենտրոնում:

Նա կիսվել է նոր լուսանկարներով և հոլովակով, որտեղ ներկայացել է իր մայրիկի հետ՝ շրջապատված հսկայական ու շքեղ ծաղկեփնջերով: Քրիստինեն հրապարակմանը կից արել է հուզիչ գրառում. «Շնորհակալ եմ Աստծուն ամեն օրվա ու ամեն պահի համար»։

Հետևորդները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը ջերմ մաղթանքներով: Շատերը բարձր են գնահատում բլոգերի ընդգծված սերն ու հարգանքը մայրիկի հանդեպ, ինչպես նաև նրան մաղթում են խաղաղ ու երջանիկ մայրություն:

Չնայած Քրիստինեն պարբերաբար կիսվում է իր հղիության ընթացքով և ուրախ պահերով, նա շարունակում է ամուր պահել անձնական կյանքի գաղտնիքը:Մինչ օրս բլոգերը չի բացահայտել, թե ով է իր առաջնեկի հայրը: Հենց այս լռությունն էլ առիթ է դառնում բազմաթիվ քննարկումների և ենթադրությունների: Հետևորդները անհամբեր սպասում են այն օրվան, երբ Քրիստինեն կներկայացնի իր սիրելիին կամ գոնե կբացի փակագծերը:

Այդուհանդերձ, Քրիստինեն նախընտրում է կենտրոնանալ դրական էմոցիաների վրա՝ վայելելով ընտանեկան ջերմությունը և պատրաստվելով իր կյանքի ամենակարևոր դերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով