Արտաքին 5 ամիս առաջ - 23:50 10-05-2026

Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ

Իսպանական RTVE հեռարձակող ընկերության տվյալներով՝ հոլանդական MV Hondius զբոսանավը, որը տուժել էր հանտավիրուսի բռնկումից, ժամանել է Կանարյան կղզիների մաս կազմող Տեներիֆեի ափեր։

Իսպանական առողջապահության նախարարության տվյալներով՝ նավը պետք է ժամաներ հարավային Տեներիֆեի նավահանգիստ Ուղևորների և անձնակազմի որոշ անդամների տարհանումն սկսվել է այն բանից հետո, երբ նավը խարիսխ է գցել Գրանադիլյա նավահանգստում ժամը 6:30-ին։

Նավից մարդիկ ափ են դուրս բերվում բնակելի տարածքներից հեռու։ Նրանց տեղափոխում են փակ, պահպանվող մեքենաներով՝ հատուկ միջանցքով։ Այնուհետև նրանք կվերադառնան իրենց հայրենի երկրներ։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան և Նիդերլանդները ինքնաթիռներ կուղարկեն իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Տարհանման ավարտից հետո նավը կախտահանվի։

Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորվող նավի վրա տեղի է ունեցել մահացու հանտավիրուսի բռնկում։ Հաստատվել է ութ դեպք, 3-ը մահացել են, իսկ մեկը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում։ Վարակի տարածումը կանխելու համար ուղևորներին հրամայվել է մնալ իրենց խցիկներում։ Վիրուսի ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի շաբաթ, ինչը դժվարացնում է նոր դեպքերի արագ հայտնաբերումը։

Հանտավիրուսները վիրուսների տեսակ են, որոնք մարդկանց փոխանցվում են կրծողների հետ շփման միջոցով։ Դրանք կարող են առաջացնել երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդ (HFRS) և հանտավիրուսային թոքային համախտանիշ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում