Ներքին 5 ամիս առաջ - 17:50 10-05-2026

Պարտված ղեկավարը պետք է հեռանա. մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ, այլ ապագայի Հայաստան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։

Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։

«Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն»,- նշեց նա։

«Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

«Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով