Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:04 10-05-2026

Գորիսը չպետք  է ապրի գոյատևելու համար. գորիսեցին պետք է լավ ապրի. «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրեց իր ծրագրերը»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուիցչները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում են ունեցել Գորիսում՝ ներկայացնելով կուսակցության ծրագրերը:

Կուսակցության անդամները հանդիպել ու զրուցել են բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը հունիսի 7-ից հետո դառնալու է ուժեղ, հայի արժանապատվությունն ու պատիվը կրկին վերականգնվելու են, ըստ նրա՝ իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից, որը կարող է բացել աշխատատեղեր, որը օգնել է հարյուրհազարավոր ընտանիքների, և հենց դրանով են պայմանավորված ճնշումներն ու հալածանքները:

««Ուժեղ Հայաստանը» Գորիս է եկել կոնկրետ ծրագրով. մենք զարգացնելու ենք Գորիսը, Սամվել Կարապետյանը խոստացել է Հայաստանի Հանրապետությունում 5 տարում ներդնել աննախադեպ՝ 1 միլիարդ դոլար, մենք Հայաստան ենք բերելու մեծ ներդրումներ, ստեղծվելու է 300 հազար նոր աշխատատեղ:

Մենք կանխելու ենք 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, քանի որ դա ուղիղ վնաս է մեր ազգային անվտանգությանը, դա մեր պետականության կործանման սկիզբը կլինի, վերջապես բերելու ենք երաշխավորված խաղաղություն, ոչ թե վկայի ներկայությամբ ստորագրված ինչ-որ փաստաթուղթ, խաղաղությունը չի պահպանվում միայն հայտարարություններով ու կեղծ, անիմաստ սրտիկներով»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով