Ներքին 5 ամիս առաջ - 15:45 10-05-2026

Մարուքյանն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին չմասնակցած կուսակցություններին զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը մեկնել է Արմավիրի մարզ։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ քարոզարշավի շրջանակում նախատեսված է նաև այց Մեծամորի ատոմակայան։

Մարուքյանն անդրադարձել է համապետական ընտրություններին կուսակցությունների մասնակցության կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է շրջանառել նախագիծ, որով համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել այն կուսակցությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Եթե կուսակցությունը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին չի կարող մասնակցել»,- նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական համակարգը պետք է զերծ պահել պատահական և անհայտ ուժերից։
«Ժողովուրդ ջան, Հայաստանը գազանանոց չէ, հյուրախաղերի տեղ չէ»,- հայտարարել է նա։

Մարուքյանը նաև նշել է, որ նման երևույթները կարող են ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով