Սպորտ 5 ամիս առաջ - 13:40 10-05-2026

Մխիթարյանը օրինակ է բոլորիս համար. նրա մասին հաճախ եմ պատմում հորս. Լաուտարո

Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։

Արգենտինացի հարձակվողը բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի մարդկային որակները, աշխատասիրությունն ու անցած ֆուտբոլային ուղին։

«Նա օրինակ է բոլորիս համար։ Երբ խոսում եմ հորս հետ, նա միշտ հարցնում է հանդերձարանի մասին։ Ես միշտ մատնանշում եմ, թե ինչպես է աշխատում Հենրիխը. նա ունի մի մարդու համեստություն, որն արտասովոր կարիերա է ունեցել։ Մենք ամեն օր սովորում ենք նրանից։ Հուսով եմ, որ այն, ինչ նա կորոշի, լավագույնը կլինի իր կյանքի և ընտանիքի համար։ Նա մեզ այնքան շատ բան է տվել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանն անդրադարձել էր միլանյան ակումբում իր ապագային՝ նշելով, որ իր վերջնական որոշումը կկայացնի առաջնության մնացած խաղերից հետո: 37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում