Ներքին 2 տարի առաջ - 12:20 18-06-2024

Հորս 12 միլիոն առաջարկեմ, ասեմ՝ հել տնից գնա՞. Արարատի մարզպետը հերքում է Տիգրանաշենը դատարկելու մասին լուրերը

«Ամոթ էլ է դրա մասին խոսելը, ես երեկ Տիգրանաշենի մեր տանը նստած էի, որ զանգեցին ու այդ մասին ասեցին»,- այսօր՝ հունիսի 18-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկատվությանը, թե Տիգրանաշենի բնակիչներին 12 միլիոն դրամ են առաջարկում, որպեսզի լքեն իրենց տները։

«Սուտ է։ Ես չեմ հասկանում, այդ մարդիկ ինչ ձև են մտածում։ Ինչքա՞ն կարելի է։ Խիղճ չունեն, սեփական երկրի, սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք չունեն, հասկացանք։ Այդ մարդիկ իրենց համար հանգիստ ապրում են Տիգրանաշենում, կարելի՞ է այս սուտը գցել շրջանառության մեջ։

Այնքան ապուշ են, մենք տուն ունենք այնտեղ, ես ի՞նչ, գնամ՝ հորս 12 միլիոն առաջարկեմ, ասեմ՝ հել տնից գնա՞»։

Դիտարկմանը, որ գուցե այս հայտարարությունները անելու համար հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և այսպես կոչված անկլավները, Արարատի մարզպետն այսպես արձագանքեց.

«Չէ, ես կարծում եմ՝ ուրիշ բան է, անհանգստություն մտցնել այդ ժողովրդի մեջ, ուրիշ բան չկա»։

Նիկոլ Փաշինյանն այս օրերին Սյունիքի մարզում է, բնակիչների հետ խոսել է սահմանազատման աշխատանքներից։ Եթե մի օր գործընթացը հասնի, այսպես կորչված՝ անկլավներին, մասնավորապես Տիգրանաշեն, ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք ձեր դիրքորոշումը նո՞ւյնն է մնալու, շարունակելո՞ւ եք մնալ գյուղում, հարցրեցինք Սեդրակ Թևոնյանին։

«Ես մի անգամ էլի անդրադարձել եմ։ Ես վստահ եմ, որ վաղվա օրը լավ է լինելու։ Մեզ ամենից շատ այս պահին պետք է մեր երկրի ներսում համերաշխությունը և հանգստությունը պահպանվի։ Համոզված եմ, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողություն ունենալ։ Մենք այնտեղ ապրում ենք, գյուղացիների հետ ստեղծում, արարում ենք»։

Նշենք, որ երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվում, թե Տիգրանաշենի բնակիչներին 12 միլիոն դրամ են առաջարկում, որպեսզի գյուղը լքեն։ Նշվում է, որ գյուղացիներին մինչև օգոստոս ժամանակ են տվել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և, այսպես կոչված՝ անկլավները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան