Ավելին 5 ամիս առաջ - 09:48 10-05-2026

82-ամյա կինը գողացված բեռնատարով քաոս է ստեղծել կայանատեղիում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆլորիդայում գրանցվել է թերևս պատմության ամենաարտասովոր ոստիկանական հետապնդումներից մեկը: 82-ամյա մի կին, նստելով գողացված բեռնատարի ղեկին, վթարային իրավիճակ է ստեղծել առևտրի կենտրոնի կայանատեղիում՝ փորձելով ճողոպրել իրավապահներից:

Ականատեսների տեսանյութերում երևում է, թե ինչպես է տարեց կինը մեծ բեռնատարով հետընթաց կատարում, բախվում կայանված մեքենաներին և չնայած ոստիկանների հրահանգներին՝ շարունակում առաջ շարժվել:

Թեև մեքենայի արագությունը մեծ չէր, սակայն բեռնատարի զանգվածը և կնոջ վարելը իրավիճակը վերածել են լիարժեք քաոսի: Նա հաջորդաբար հարվածել է մի քանի ավտոմեքենաների՝ փորձելով ելք գտնել շրջափակումից: Իրավապահները ստիպված են եղել մի քանի մեքենաներով շրջափակել բեռնատարը, որպեսզի վերջապես կանգնեցնեն 82-ամյա կնոջը։

Նրան ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ կինն ունի հոգեկան խնդիրներ, որի պատճառով մեքենա է գողացել և անտեսել ոստիկանների հրահանգները։

Իրավապահները նշում են, որ միջադեպը բավական վտանգավոր էր, քանի որ կայանատեղիում կարող էին հետիոտներ լինել: Կինը հիմա գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ