Ներքին 5 ամիս առաջ - 21:35 09-05-2026

Ըսիկ ասֆալտ չէ, կարկատան է, թազա բան էստեղ չկա. գյումրեցի կինը հակադարձում է ՔՊ-ականներին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՔՊ-ականները քարոզարշավի երկրորդ օրը շրջել են Գյումրիի Արագած թաղամասում։ Նրանք բնակիչներին ներկայացրել են, որ կառավարությունը իրենց համար ասֆալտ է արել, թոշակներն է բարձրացրել, մի խոսքով` էականորեն փոխել է նրանց կյանքի որակը։

Մինչ Փաշինյանի թիմակիցները անհոգնել կրկնում էին, թե ինչպես են փոխել մարդկանց կյանքը, բնակիչներից մեկը փորձեց հակադարձել։ «Ըսիկ ասֆալտ չէ, կարկատան է, թազա բան էստեղ չկա։ Էս ամեն ինչը ծաղրանք է»,-նշեց կինը։

ՔՊ-ականները անցան ավելի լուրջ փաստարկներին և հիշեցրին, որ բժշկական ապահովագրության ծրագիրն են իրականացրել, որն ավելի հասանելի է դարձնում առողջապահությունը։

Գյումրեցի կինը ՔՊ-ականներին հրավիրեց իր տուն, որպեսզի ծանոթանան, թե ինչպիսի պայմաններում են ապրում մարդիկ։

Մանրամասները` տեսանյութում․

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով