Ներքին 5 ամիս առաջ - 22:53 08-05-2026

Պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա ազգային վերածննդի առաջին զանգը․ Ծառուկյան

Իվետա Տոնոյանը գրում է.

Նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ թիմակիցների, ակտիվիստների, երիտասարդական խմբերի հետ։

Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձներն էին. Մեզ սպասում է դժվար ամիս, լարված աշխատանքի ամիս։ Մենք ունենք լավ թիմ, ունենք շատ լավ ծրագիր։ Մենք բաց ճակատով պետք է գնանք գյուղեր, քաղաքներ, բակեր, տներ։ Բաց ճակատով, որովհետև մենք միշտ ժողովրդի հետ եղել ենք ազնիվ, մեր բոլոր խոստումները կատարել ենք։

Գագիկ Ծառուկյանը իր թիմի համար սահմանեց նախընտրական հիմնական սկզբունքները.

1. Մենք մտնում ենք քարոզարշավ՝ հստակ որոշումով` ոչ մեկին չենք վիրավորում, ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում։ Մրցակիցների հանդեպ հարգանքն առաջին հերթին նշանակում է հարգանք մեր ժողովրդի հանդեպ։ Մեր ժողովուրդն ուզում է լսել իր խնդիրների լուծումները, ոչ թե վիրավորանք կամ հայհոյանք։

2. Ժողովրդի հետ խոսում ենք մեր «Առաջարկ Հայաստանին» ծրագրից։ Լսում ենք մարդկանց առաջարկները։ Սա ժողովրդական ծրագիր է և մարդկանց բոլոր կարևոր, արժեքավոր առաջարկները պետք քննարկվեն և ներառվեն ծրագրի մեջ։

3. Կքննադատեն մեզ՝ պետք է համբերատար լսել, եթե քննադատությունն արդարացի է՝ ընդունել, եթե անարդարացի է՝ գրագետ ու հարգալից պատասխանել։

Գագիկ Ծառուկյանն այսօր ուներ նաև հստակ թիրախային ուղերձ.
Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր։ Մեզնից դա խլեցին։Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի ու լույսի օրն է։ Դա դպրոցական վերջին զանգի օրն է։
Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով