Ներքին 5 ամիս առաջ - 20:43 08-05-2026

Էլեգանտ և սիրահարված. Էլեն Սաֆարյանն ու նշանածը փայլել են կարմիր գորգին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանն ու նրա նշանածը վերջին շրջանում դարձել են հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը:

Նրանք հաճախ են հանրությանը ներկայանում համատեղ հրապարակումներով և միջոցառումներով՝ մշտապես մնալով ուշադրության կենտրոնում:

Հերթական անգամ զույգը հանրությանը ներկայացել է «կարմիր գորգի» շրջանակներում՝ ցուցադրելով իրենց նուրբ ճաշակն ու էլեգանտությունը: Էլենը ընտրել էր դասական սև գույնը: Նա կրում էր երկար, երեկոյան զգեստ՝ բաց ուսերով և կորսետային հատվածով:

Հարդարանքը՝ նուրբ հավաքված վարսեր և թեթև շպար, լրացնում էր կերպարը: Էլենի ընտրյալը կրում էր մուգ կապույտ վերնաշապիկ և սպիտակ տաբատ, ինչը հիանալի կոնտրաստ էր ստեղծում Էլենի սև զգեստի հետ և ընդգծում նրանց տեսքի ներդաշնակությունը: Միջոցառման ընթացքում արված լուսանկարները փաստում են զույգի ջերմ ու սիրառատ հարաբերությունները:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան