Արտաքին 5 ամիս առաջ - 18:47 07-05-2026

Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը. Ուշակով

Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավոք, Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ, ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Թե որքան երկար կարելի է, այսպես ասած, մնալ նման դիրքում, ես չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի շահավետ են Երևանի, քան Մոսկվայի համար։
«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցությամբ»,- ընդգծել է Ուշակովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան