Ներքին 5 ամիս առաջ - 16:47 07-05-2026

Դատի եմ տալու ու 1 տոննա սունկ եմ կերցնելու. Փաշինյանի պատասխանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը

Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին:

Նա Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

«Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու:

Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ուսաման ունի»,- տեսանյութում ասում է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ի ասուլիսի ժամանակ ասել էր, որ վարչապետը անցած տարի Չինաստանում սունկ է փորձել, որը հալյուցինացիաներ է առաջացնում, ու դրանից 1 տոննա բերել է Հայաստան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան