Ներքին 5 ամիս առաջ - 14:45 07-05-2026

Սկզբում ասացին՝ ինֆարկտ է եղել, հետո այլ բան պարզվեց. մեղավորն ազատության մեջ է. ակցիայի մասնակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տարեց կինը պատմել է, որ տարիներ շարունակ պայքարում է իր դստեր մահվան գործով արդարության հասնելու համար։

Նրա խոսքով՝ դուստրը մահացել է 2024 թվականին, սակայն ինքը համոզված է, որ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե բնական մահ, ինչպես սկզբում ներկայացվել էր։

«Սկզբում ասացին՝ ինֆարկտ է եղել, հետո պարզվեց՝ երեխուս սպանել են։ Ես արդարություն եմ ուզում ու պահանջում եմ, որ մեղավորները պատժվեն»,- ասել է նա։ Կինը պնդում է, որ դիմել է տարբեր պետական կառույցների, սակայն, իր խոսքով, գործը պատշաճ ընթացք չի ստացել։

«Դատախազություն եմ դիմել, քննիչներին, բոլոր տեղերը բողոքել եմ, բայց գործը գնում է Մարտունի ու այնտեղ ծածկում են»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այժմ գործով անցնող անձանցից մեկը տնային կալանքի տակ է, ինչը ևս դժգոհություն է առաջացնում իր մոտ։

«Մարդասպանին պիտի պատժեն, բայց նա ազատության մեջ է։ Ես միայն ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ սպանեցին իմ երեխային»,- ասել է կինը։ Նա նաև նշել է, որ դստեր երեխաների հետ այժմ կապ չունի և շարունակում է ամեն օր գալ կառավարության շենքի մոտ՝ իր պահանջը բարձրաձայնելու։

«70 տարեկան կին եմ, Արտաշատից գալիս հասնում եմ Երևան, որ իմ ձայնը լսեն»,- ընդգծել է նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»