Ներքին 5 ամիս առաջ - 17:43 06-05-2026

2 սիրտ, 2 կյանք. Մենչի զույգ երեխաները դարձան 18 տարեկան

Դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի ընտանիքում այսօր մեծ տոն է։ Նրա զույգ երեխաները՝ Աշոտը և Մարիան նշում են իրենց 18-ամյակը։

Այս առթիվ Մենչը ֆեյսբուքյան իր էջում կատարել է անչափ ջերմ ու հուզիչ գրառում՝ վերհիշելով նաև նրանց մանկության կարևոր դրվագները։ Պրոդյուսերը չի թաքցրել իր հպարտությունն ու սերը՝ չափահաս դարձած որդուն և դստերը մաղթելով աստվածային պահպանություն։

«Այսօր իմ զույգ բալիկները՝ Աշոտը և Մարիան, դարձան 18 տարեկան: Իմ լույսեր, իմ հպարտություններ, շնորհավոր ձեր ծնունդը: Ես ձեզ անսահման սիրում եմ»,- գրել է նա։

Արմեն Պետրոսյանը նաև հիշել է երեխաների կնունքի օրը, երբ մտերիմ ընկերները՝ Ավետ Բարսեղյանն ու Արամեն նրանց մի գեղեցիկ երգ նվիրեցին, որը տարիներ անց դեռ հնչում է նրանց սրտերում.

«Նրանց կնունքին Ավետ Բարսեղյանը և Արամեն երգ նվիրեցին, որի կրկներգն էր՝ «2 սիրտ, 2 կյանք, մի խաչով 2 նոր վանք»:Աստծո ձեռքը ձեր գլխից միշտ անպակաս լինի»։

Մենչի հետևորդներն ու գործընկերները հեղեղել են մեկնաբանությունների բաժինը շնորհավորանքներով՝ մաղթելով Աշոտին և Մարիային հաջողակ ու երջանիկ ապագա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով