Արտաքին 5 ամիս առաջ - 21:24 06-05-2026

Արտադրվել է Թուրքիայի 1-ին անօդաչու ուղղաթիռը՝ ALPİN-ը

Թուրքական «Pacific Technology» ընկերության կողմից արտադրվել է Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռը՝ «ALPİN»-ը։ Այն անհրաժեշտության դեպքում արձակում է կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքեր։

Ներկայումս կարող է տեղափոխել 200 կգ բեռ, բայց աշխատանքներ են տարվում, որպեսզի բեռնատարողությունը հասցվի 500 կգ-ի, ապա նաև՝ 1 տոննայի։

«Pacific Technology» ընկերության գործադիր տնօրեն Այքութ Ֆերահը նշել է, որ բենզինային շարժիչով աշխատող ուղղաթիռն իր ներկայիս տեսքով հարմար չէ ռազմածովային հարթակների համար և նախաձեռնվել են որոշ փոփոխություններ, որով նրան հնարավորություն կտրվի թռիչք ու վայրէջք կատարել տարբեր ռազմանավերից, այդ թվում՝ «TCG Anadolu» նավից։

Ըստ տնօրենի՝ դա տեղի կունենա այն դեպքում, երբ բենզինային շարժիչից անցում կարվի դիզելային շարժիչի։ Այդ փոփոխությունները կլինեն 6 ամսվա ընթացքում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում