Ներքին 5 ամիս առաջ - 17:07 05-05-2026

Երևանում ՆԱՏՕ-ի գագաթաժողով է տեղի ունենում՝ առանց ԱՄՆ-ի․ ռազմական փորձագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։

Oragir.News-ը ռազմական և անվտանգային հարցերով փորձերով փորձագետ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, և դա ի՞նչ կտա Հայաստանին։

Փորձագետն առհասարակ հարցականի տակ է դնում հանդիպման բովանդակությունը։

«Նախ հետաքրքիր է այն փաստը, թե ի՞նչ գործ ուներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Այսինքն՝ ինչո՞վ են զբաղվում դրանք։ Ակնհայտ է, որ էն, ինչի համար այստեղ հավաքվել են, իր մեջ այլ որակումներ ունի․ հիմնական թեման անվտանգությունն է, կոլեկտիվ դիմադրողականությունը և այլն։ Այսինքն՝ իրականում պետք է հասկանալ, թե ինչ գործընթացների մեջ ենք մենք հայտնվել»։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ սա սովորական հանդիպում չէ։

«Եթե չլինեն լարված հարաբերություններ Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև, կարելի էր ասել, որ այստեղ ՆԱՏՕ-ի գագաթաժողով է տեղի ունենում։ Այսինքն՝ կարելի է ասել, որ իրականում Հայաստանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի փոքր ձևաչափով գագաթաժողով՝ առանց Միացյալ Նահանգների։ Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ մակարդակի գործընթացների մասին է խոսքը»։ Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում այս գագաթաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթերին։

«Ուշադրություն դարձրեք՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ Հայաստանը ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթղթեր։ Եթե այս ամենի ֆոնին նայենք, տեսանելի է դառնում, թե ինչու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպում և ինչ համագործակցային դաշտ կա։ Այս ամենը մեկ ընդհանուր շղթայի մաս է»։

Նահապետյանը կարծում է, որ գործընթացը պարտադրված է, որի հետևանքով Հայաստանը ևս կարող է ներգրավվել Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մեջ։

«Սա նույն ճանապարհն է. Հայաստանին տանում են, ոչ թե Հայաստանը էդպես ուզում է, ուղղակի տանում են։ Ինչպես ժամանակին տանում էին Ուկրաինային։ Այսինքն՝ սա որոշակի սցենարի մեջ տեղավորվող գործընթաց է, որը մենք հիմա տեսնում ենք մեր աչքի առաջ»։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությանը՝ Հայկ Նահապետյանը նշեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը այդքան հեշտ չէ, սակայն հիշյալ դերակատարները Հայաստանը պարզապես օգտագործում են իրենց շահերի համար։

«Ուկրաինային էլ չեն ընդունում։ Այսինքն՝ այստեղ հարցը անդամակցությունը չէ, այստեղ հարցը գործիք դառնալն է։ Քեզ կարող են օգտագործել որպես «հրանոթի միս», և սա պետք է շատ հստակ հասկանալ»։

Ամփոփելով խոսքը՝ Նահապետյանը նկատում է, որ Ռուսաստանի դեմ պատերազմելու են հետխորհրդային երկրների բանակները՝ եվրոպական երկրների տրամադրած զենքերով։

Ըստ նրա՝ Հայաստանին փորձում են հենց այս գործընթացում ներգրավել, ինչը, շատ ավելի լավ աշխարհաքաղաքական խաղի բաղադրիչ է և իր մեջ չափազանց մեծ ռիսկեր է պարունակում։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում